Մադրիդում գործազրկության դեմ բողոքի ցույց է անցկացվել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կիրակի օրը բազմամարդ բողոքի ցույց է անցկացվել երկրում տիրող գործազրկության դեմ:

Ցուցարարները պահանջել են արտակարգ միջոցներ ձեռնարկել Իսպանիայում շարունակվող տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար:

Իսպանիայում գործազրկության մակարդակը անցնում է 21 տոկոսից, ինչը Եվրամիության մյուս երկրների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: