Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ հինգերորդին եւ երկրի վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում եւ Յուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնց արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին եւ կիսում է նրան բաժին ընկած վիշտը:

Հայաստանի նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը: