Կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը` հուլիսի 26-ին

Հուլիսի 26-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա երկխոսության նպատակով կոալիցիայի ստեղծած աշխատանքային խմբի եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատվիրակության երկրորդ հանդիպումը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպումը կմեկնարկի ժամը 12-ին:

Հանդիպումից հետո աշխատանքային խմբերի ներկայացուցիչները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Իշխանության եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի երկխոսության շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին: