Հաքերները հայտարարում են ՆԱՏՕ-ի տվյալների բազա ներթափանցելու մասին

Իրեն Anonymous («Անանուն») կոչող հաքերական խումբը հայտարարել է, որ իր անդամներին հաջողվել է ներթափանցել ՆԱՏՕ-ի տվյալների բազա: Որպես ապացույց` հաքերները հրապարակել են ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթեր:

Հյուսիսատլանտյան դաշինքը սկսել է ուսումնասիրել կատարվածը: