Մինսկում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել

Տարբեր աղբյուրների տվյալներով` մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված հերթական հակակառավարական ցույցի ժամանակ:

«Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» ակցիայի մասնակիցները պաստառներ չեն պարզում, կարգախոսներ չեն հնչեցնում, միայն պարբերաբար ծափահարում են` այդպիսով հայտնելով իրենց դժգոհությունը գործող իշխանություններից: