Շփման գծի մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ադրբեջանական Թերթերի շրջանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: