Քահանան բանակում հոգեւոր ծառայությունը լքելու համար կարգալույծ է հռչակվել

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տիրան քահանա Ավագյանը` Հայաստանի զինված ուժերում հոգեւոր ծառայությունը ինքնակամ լքելու համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հայկ Ավագյան: