Բելառուսում արձանագրված սղաճը ամենաբարձրն վերջին տասնամյակում

Բելառուսում գրանցվել է ամենաբարձր սղաճն այս տասնամյակում։

Երկրի Էկոնոմիկայի նախարար Իգոր Ֆոմինի փոխանցմամբ, տարեսկզբից լայն սպառման ապրանքների գնի աճը հասել է 36 տոկոսի։

Ավելի վաղ Բելառուսի ազգային տարադրամն արժեզրկվել է 36 տոկոսով։ Ենթադրվում է, որ սղաճը կշարունակվի։


Արմեն Քոլոյան, Պրահա