Սերժ Սարգսյանը նշանակել է ԿԸՀ-ի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրով նշանակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յոթ անդամները: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը որոշել է ԿԸՀ-ի անդամներ նշանակել Մարդու իրավունքների պաշպանի ներկայացրած երեք (Արտակ Մելիքսեթյան, Տաթեւ Օհանյան, Արմեն Սմբատյան), Վճռաբեկ դատարանի նախագահի երկու (Լաուրա Գալստյան, Գարեգին Ազարյան) եւ Փաստաբանների պալատի նախագահի երկու (Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյանի) թեկնածուներին:

Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն վաղը` հուլիսի 14-ին: