Միջքաղաքային միկրոավտոբուսների կայանատեղերը սահմանափակվել են

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 13-ին, վաղ առավոտից Երեւանի նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքից դեպի այլ քաղաքներ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները անգործության էին մատնվել, քանի որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ միկրոավտոբուսներն ու տաքսիները պետք է կայանեն երկաթուղային կայարանի հարակից հրապարակում: