Թուրքիայում «Ալ-Ղաիդա»-ի 15 ենթադրյալ անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում անցած երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 15 մարդ, որոնք, երկրի ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն, կասկածվում են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:

Անկարայում ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել են զենք-զինամթերք եւ «Ալ-Ղաիդա»-ին պատկանող փաստաթղթեր: