Քլինթոն. «Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը»

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը եւ «[այլեւս] անհրաժեշտություն չէ»:

Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով` մարտի սկզբից Սիրիայում չդադարող ժողովրդական հուզումները իշխանությունների կողմից ճնշելու հետեւանքով զոհվել է մոտ 1400 մարդ: