Գյումրիում ավելացել է միկրոավտոբուսներով Ռուսաստան մեկնողների թիվը

Արտագնա աշխատանքնի մեկնողներ, արխիվային լուսանկար

Թեեւ արտագաղթի մեծացող ծավալների վերաբերյալ վերջերս իրենց մտահոգությունն են հայտնել թե' տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, թե հայ մտավորականները, սակայն այն շարունակվում է:

Գյումրիում վերջին ամիսներին ցամաքային ճանապարհով (միկրոավտոբուսներով) դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները հաճախորդների պակաս չունեն: Ցամաքային փոխադրումների ծավալները ավելացել են, քանի որ այն ավելի մատչելի է, թեեւ ավիատոմսերի վաճառքի ծավալները եւս չեն նվազել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստան մեկնող գյումրեցիների խոստովանում էին, որ գնում է այնտեղ աշխատելու, գումար վաստակելու նպատակով:

Your browser doesn’t support HTML5

Գյումրիում ավելացել է միկրոավտոբուսներով Ռուսաստան մեկնողների թիվը