ԵԱՀԿ ԽՎ-ն Մինսկից պահանջել է ազատել ձերբակալված ընդդիմադիրներին

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը այսօր Բելառուսի իշխանություններին դիմել է վերջերս տեղի ունեցած հակակառավարական ակցիաների ընթացքում ընդդիմության ավելի քան 400 ձերբակալված ակտիվիստներին անհապաղ ազատ արձակելու կոչով։

Վեհաժողովի հատուկ բանաձեւում ասվում է, որ «ձերբակալված ակտիվիստները պետք է համարվեն քաղաքական բանտարկյալներ»։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսին հորդորում է համագործակցել ԵԱՀԿ-ի մամուլի հարցով հատուկ ներկայացուցչի հետ բելառուսական անկախ մամուլին սպառնացող հանգամանքների վերացնելու համար։

Վեհաժողովը քննադատել է հասարակական կազմակերպությունները հետապնդելու բելառուսական իշխանությունների գործելակերպը։

Բելառուսը փակել է Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակը եւ արգելել է ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության մուտքը երկիր։