ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը արձագանքում են Քեթրին Էշթոնի կոչին

Your browser doesn’t support HTML5

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար նախ Ադրբեջանը պետք է կառուցողական լինի»,- աjյպես է արձագանքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի՝ «մինչեւ տարեվերջ լուծում գտնելու» կոչին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր «առաջընթացի մեծ հավանականություն» է տեսնում: