Բնապահպանները պահանջում են փակել դելֆինարիումը

Your browser doesn’t support HTML5

«Մի օգտագործեք դելֆիններին որպես զվարճանքի միջոց», «Խնայեք դելֆիններին» եւ այլ կոչերով այսօր «Նեմո» դելֆինարիումի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Թռչնասերների կենտրոն» ու «էկոդար» հասարակական կազմակերպությունները: Հուլիսի առաջին շաբաթը բանտարկված դելֆինների պաշտպանության համաշխարհային օրն է: