Գեորգի Պետրոսյանն ազատվել է ԼՂ արտգործնախարարի պաշտոնից

Գեորգի Պետրոսյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել` Գեորգի Պետրոսյանին իր դիմումի համաձայն արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդատուի պաշտոնում:

Անցած շաբաթ Գեորգի Պետրոսյանը, ով Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, Հայ Յեղափոխական Դաշնակցության 31-րդ ընդհանուր ժողովում ընտրվեց բյուրոյի անդամ:

Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ