Իտալուհին «բուժում է» Սարյանի կտավը

Your browser doesn’t support HTML5

Իտալացի վերականգնող նկարիչ Լուչիանա Բիլիոտտին Երեւանում է՝ Մարտիրոս Սարյանի 1913թ-ին վրձնած «Պարսկաստան» կտավը վերականգնելու նպատակով: Կտավը խիստ վնասվել է 1963թ-ին Սարյանի արվեստանոցի ջեռուցման խողովակների վթարի հետեւանքով: Կտավի հիմնաշերտը եւ ներկաշերտը ամրակայվել է, այժմ ընթանում է երանգավորման գործընթացը: