Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի ռազմագերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին:
Հուսեյնովը գերի է վերցվել անցած տարվա օգոստոսի 27-ին:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնագետները ծանոթացել են նրա առողջական վիճակին եւ գերության պայմաններին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ներկայումս երեք հայ ռազմագերի կա եւ 5 հոգանոց մեկ ընտանիք։