Շփման գծի մոնիտորինգը հրադադարի խախտումներ չի արձանագրել

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: