Հայաստանի ԱԳ նախարարը վաղը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով հուլիսի 5-6-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը` մանրամասներ չփոխանցելով: