E.coli բակտերիան հայտնաբերվել է Չեխիայում արտադրվող ջրի շշերում

Չեխիայի գյուղատնտեսական եւ պարենամթերքի տեսչությունը վտանգավոր E.coli բակտերիան հայտնաբերել է Aquila Aqualinea չգազավորված հանքային ջրի շշերում:

Տեսուչները հրահանգել են անհապաղ վաճառքից հանել ջուրը, իսկ այն արտադրող "Karlovarske mineralni vody" ընկերությանը պարտավորեցրել են սպառողներին իրազեկել ստեղծված իրավիճակի մասին:

Եվրոպայում E.coli վարակի բռնկման հետեւանքով շուրջ հինգ տասնյակ մարդ է մահացել, հիմնականում` Գերմանիայում: