Ռուսաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է Ռուսաստան

Հունիսի 30-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես փոխանցում է պաշտոնական Կրեմլի կայքէջը, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների որոշ հրատապ հարցեր ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգը:

Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովին պաշտոնական ացով հրավիրել է Ռուսաստան: