Շենգենյան գոտում գտնվող Դանիան վերականգնում է իր սահմանային անցակետերը

Դանիան վերականգնում է իր սահմանային անցակետերը` շենգենյան գոտու ներսում` նպատակ ունենալով պայքարել ապօրինի միգրացիայի եւ հանցավորության աճի դեմ:

Այս մասին օրինագիծը Դանիայի խորհրդարանն ընդունել է այսօր:

Դանիայի գործողություններն արդեն արժանացել են Գերմանիայի եւ Եվրամիության ղեկավարության խիստ քնադատությանը: Նրանք հայտարարել են, որ սահմանայային վերահսկողությունը խախտում է Եվրամիության օրենքը շենգենյան գոտու ներսում ազատ տեղաշարժի մասին: