Սերժ Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի հետ

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ուկրաինա:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո գրասենյանը, այսօր Կիեւում Հայաստանի նախագահն այցելել է Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա է գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը այնուհետեւ հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպան մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, այսօր ավարտելով պաշտոնական այցը Ուկրաինա, կվերադառնա Երեւան: