«Նաիրիտ»-ի տնօրենի հրաժարականը բավարարվել է

Your browser doesn’t support HTML5

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը հունիսի 27-ին բավարարվել է: Այսօր գլխավոր տնօրենի պարտականությունները դրված են Հովիկ Հախինյանի վրա, որը Վահան Մելքոնյանի առաջին տեղակալն էր եւ գործարանի գլխավոր ինժեները: Կառավարության կողմից հայտարարված հետաքրքրությունների հայտ ներկայացնելու շրջանակում հայտ է ներկայացրել քիմիայի ոլորտում հայտնի գերմանական «CAC» ընկերությունը: