Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, բանկի կողմից իրականացվող ծրագրերը եւ այլ հարցեր:

Եվրասիական զարգացման բանկը 2006 թվականին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից ստեղծված միջազգային ֆինանսական կազմակերպություն է: Բանկի անդամ երկրներն են նաեւ Բելառուսը, Տաջիկստանը եւ Հայաստանը: Բանկի հիմնական նպատակը անդամ երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանը աջակցելն է:

Հայաստանը բանկին անդամակցում է 2009 թվականից: Բանկի խորհրդում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: