Պաղեստինը կյանքի է կոչում որպես պետություն միջազգային ճանաչման հասնելու ծրագիր

Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը երեկ պաշտոնապես հավանության է արժանացրել Պաղեստինի պետության միջազգային ճանաչմանը հասնելու ծրագիրը:

Պաղեստինցիները մտադիր են դա իրականացնել սեպտեմբերին մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Մեկնաբանների կարծիքով, եթե ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը պաշտպանի պաղեստինցիների խնդրանքը, ապա դա քաղաքական զգալի հաղթանակ կլինի պաղեստինցիների համար:

Սակայն ՄԱԿ-ում նոր անդամների ընդգրկման հարցը որոշում է Անվտանգության խորհուրդը, որի մշտական անդամներից մեկը` ԱՄՆ-ը արդեն դեմ է արտահայտվել Պաղեստինի անկախության ճանաչմանը, քանի դեռ Պաղեստինը չի կարգավորել Իսրայելի հետ հակամարտությունը: