Սիրիայում սպանվել է եւս հինգ ընդդիմադիր

Սիրիայում բախումները շարունակվում են։ Իրավապաշտպանների փոխանցմամբ, նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով երեկվա ցույցերում սպանվել է ընդդիմության առնվազն 5 ակտիվիստ։

Առնվազն 200 ցուցարար ձերբակալվել է Դամասկոսի Բարզեհ արվարձանում։