Աֆղանստանում պայթյունից սպանվել են կանայք եւ երեխաներ

Աֆղանստանում Լոգարի նահանգի բժշկական կենտրոնի մոտ ականված մեքենայի պայթյունից երեկ զոհվել է առնվազն 35 մարդ։

Զոհերի մեծ մասը բուժօգնության ակնկալիքով կենտրոնի մոտ հերթում կանգնած կանայք եւ երեխաներ են եղել։

Թալիբները հայտարարել են, թե կապ չունեն այդ ահաբեկչական գրոհի հետ։