Վրաստանում ձերբակալել են 8 ընդդիմադիր ակտիվիստների

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ընդդիմադիր 8 ակտիվիստների ձերբակալության մասին։

Ըստ իրավապահների, ձերբակալվածները փորձել են ստեղծել ապօրինի զինված խումբ` նպատակ ունենալով ապահովել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի վերադարձը Վրաստան։


Արմեն Քոլոյան, Պրահա