Հունաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց կառավարությանը

Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ վստահություն է հայտնել վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի գլխավորած կառավարությանը:

Ոստիկանությունը ցրել է խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին:

Ըստ Հունաստանի վարչապետի` կառավարությանը վստահություն հայտնելը շատ կարեւոր է երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցներից օգնություն ստանալու համար: