Ստրադիվարիուսի ջութակի գինը` 16 միլիոն դոլար

Մի անհայտ գնորդ Լոնդոնի աճուրդում շուրջ 16 միլիոն դոլարով ձեռք է բերել իտալացի անվանի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի 1721 թվականին ստեղծած «Տիկին Բլանտ» անվամբ ջութակը:

Աճուրդից ստացված գումարը փոխանցվելու է Ճապոնիայում այս տարվա մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից տուժած բնակիչների հիմնադրամին:

Այդ գործիքը մոտ 30 տարի պատկանել է Անն Բլանտին, ով անվանի բանաստեղծ լորդ Բայրոնի ծոռնուհին էր: