Հունաստանի խորհրդարանը քվեարկության կդնի կառավարության վստահության հարցը

Հունաստանի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի ղեկավարած կառավարության վստահության հարցը:

Դրա համար պատճառ են հանդիսացել գործադիր մարմնում Պապանդրեուի իրականացրած փոփոխությունները:

Ըստ Հունաստանի վարչապետի, կառավարությանը վստահություն հայտնելը շատ կարեւոր է` երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցներից օգնություն ստանալու համար: