Հունաստանը միջազգային ֆինանսական օգնություն կստանա` բարեփոխումներ իրականացնելու պայմանով

Հունաստանը հուլիսի կեսին կստանա միջազգային ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը` պայմանով, որ մինչեւ այդ երկրի խորհրդարանը կհաստատի բյուջետային դեֆիցիտի կրճատմանն ուղղված միջոցառումների փաթեթը:

Նախօրեին Լյուքսեմբուրգում նման որոշում են ընդունել եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախագահները:

Տրամադրվելիք օգնությունը կկազմի 12 միլիարդ եվրո: