Ստեփանակերտում մեկնարկեց ՊԲ-ի դիրքերում մահացու ելքով միջադեպի գործով դատավարությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր Ստեփանակերտում սկսեց անցած նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից մեկում տեղի ունեցած 4 զինվորների սպանության գործով դատավարությունը:
Մարտական կարգապահության խախտման արդյունքում, հիշեցնենք, սպանվել էին 4 շարքային զինծառայողներ, եւս երեք վիրավորվել էին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանին:

Մեղադրյալի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հուսով ենք, որ շատ բաներ կբացահայտվեն դատաքննության ընթացքում, որովհետեւ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի` քրեական գործի վրա ազդելու հնարավորությունների շատ սահմանափակ են: Ուստի մեր հիմնական աշխատանքն այսօր դատաքննությունն է»:

Դատավարության ընթացքում պարզվեց, մահվան ելքով միջադեպի պատճառը զինվորների միջեւ ծագած վեճն է եղել:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին:

Your browser doesn’t support HTML5

Ստեփանակերտում մեկնարկեց ՊԲ-ի դիրքերում մահացու ելքով միջադեպի գործով դատավարությունը