Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ հաշվետվություն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` 30-էջանոց փաստաթղթում նշված է, որ Լիբիայում ռազմական գործողություններն ընթանում են օրինական հիմունքներով, եւ դրանք կարող են շարունակվել առանց օրենսդիրների հավանության:
Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգները կատարում է ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերողի դեր, եւ որ Լիբիայում չկա որեւէ ամերիկացի զինվոր:
Հունիսի սկզբին Ներկայացուցիչների պալատը Օբամայից պահանջել էր տվյալներ Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ:
Երեկ կոնգրեսականները դիմել էին դատարան` պնդելով, որ Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ Օբամայի որոշումն ապօրինի է: