Երեւանում բացվել է բերձորցի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը

Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի սաների ցուցահանդեսում:

Արցախի Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձորում գործող Արվեստի եւ սպորտի դպրոցը այսօր երեւանցիներին ներկայացրեց իր սաների աշխատանքները:
Արվեստի եւ սպորտի դպրոցը Բերձորում գործում է արդեն 10 տարի: Այն մասնաճյուղեր ունի Քաշաթաղի 8 համայնքներում:

Խմբակների թվով ամենամեծ կենտրոնը Բերձորում է. գործում են պարի, թատերական արվեստի, կերպարվեստի, նորաձեւության, հեծանվավազքի, ֆուտբոլի, բասկետբոլի ու այլ մի շարք այլ խմբակներ:

«Շատ ենք կարեւորում նաեւ շրջանի հեռավոր բնակավայրերում արտադպրոցական զբաղվածության խնդրի լուծումը, որովհետեւ դա միջոց է հանդիսանում, որպեսզի երեխաները պարբերաբար դուրս գան շրջանից, տարբեր մարզեր գնան, շփվեն իրենց հասակակիցների հետ, նոր ընկերներ ձեռք բերեն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանը:

Բերձորի արվեստի դպրոցի սաների ավելի քան 70 աշխատանքների ցուցահանդեսը բացվել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում:

Your browser doesn’t support HTML5

Երեւանում բացվել է բերձորցի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը