Էրդողան. «Ավազակախմբերի Թուրքիան անցյալում է»

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 12-ի գիշերը երրորդ անգամ վերջին 9 տարիների ընթացքում Ռեջեփ Էրդողանը դուրս եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնակայանի պատշգամբ՝ շնորհակալություն հայտնելու իր օգտին քվեարկած թուրք ընտրողներին: Իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայի վարչապետը համարում է ողջ երկրինը: