Ճապոնացիները պահանջում են վերջ տալ միջուկային էներգիայի օգտագործմանը

Տոկիոյում հարյուրավոր մարդիկ այսօր ցույցի են դուրս եկել` իշխանություններից պահանջելով դադարեցնել միջուկային էներգիայի օգտագործումը։

Բողոքի միջոցառումները կազմակերպվել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում՝ մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ու ցունամիից երեք ամիս անց։

Մարտյան աղետի արդյունքում զոհվել էր 23 հազար մարդ, խափանվել էր Ֆուկուշիմայի ատոմակայանի աշխատանքը՝ առաջ բերելով ռադիացիայի արտահոսքի վտանգ։