Քլինթոնը Ասադին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնություններից

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` ձեռնպահ մնալ բռնություններից, ինչպես ՄԱԿ-ն է կոչ արել Սիրիայի իշխանություններին` դադարեցնել հարձակումները սեփական ժողովրդի դեմ:

Քլինթոնը նաեւ նկատել է, թե Ասադին չի հաջողվի խոչընդոտել այն փոփոխությունները, որոնք Սիրիայի ժողովուրդն է ուզում:

ԱՄՆ-ի պետքարտուղարը ելույթ է ունեցել Աբու Դաբիում Լիբիայի հարցով կազմակերպված քննարկումից հետո:

Նույն հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն մեղադրել է Ասադի իշխանությանը ավելի շատ ազատություններ պահանջող սեփական քաղաքացիներին «կոտորելու» մեջ: