Ալին Գոյան. «Կոմիտասի ստեղծագործությունները ինձ համար ամեն ինչ են»

http://www.youtube.com/embed/jewr7_iQSDc

Ալին Գոյանը գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, աշխատել Վճռաբեկ դատարանում, հետո ընդունվել Կոնսերվատորիայի դասական ոկալի բաժինը եւ ամբողջովին նվիրվել երաժշտարվեստին:

Ալին Գոյանը Կոմիտասի երաժշտության երկրպագու է, աշնանը լույս կտեսնի նրա ձայնասկավառակը` Կոմիտասի 10 երգերի կատարումներով:

«Պահանջարկը այսօր թելադրում է առաջարկը: Դասական երաժշտություն դժվար է լսել: Բայց ես կարծում եմ, որ ուղղակի ամոթալի է, որ որեւիցե մեկը չլսի Կոմիտաս ու չունենա իր սիրելի կոմիտասյան ստեղծագործությունը», - ասում է երգչուհին: - «Պետք է որոշակի առումով նաեւ «դաստիարակել» երիտասարդությանը, սովորեցնել նրան լսել Կոմիտաս: Մենք փորձել ենք Կոմիտասի ստեղծագործություններին նորովի մեկնաբանություն տալ` ավելի ժամանակակից ռիթմեր հաղորդել: Հուսանք, որ այսպիսով երգերը ավելի մատչելի կլինեն»:

Your browser doesn’t support HTML5

Ալին Գոյան. «Կոմիտասի ստեղծագործությունները ինձ համար ամեն ինչ են»