Ադրբեջանը Ռուսաստանից ավելի մեծ վարձ է պահանջում Գաբալայի կայանի համար

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովն ասել է, թե պաշտոնական Մոսկվան պետք է ավելի մեծ գումար վճարի Գաբալայի ռադարային կայանը պայմանագրով վարձակալելու համար:

Պայմանագրի ժամկետը սպառվում է 2012 թվականին: Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է այն երկարաձգել վճարը բարձրացնելու պայմանով:

Ներկայումս Ռուսաստանը Գաբալայի կայանի վարձակալության համար տարեկան վճարում է 10 միլիոն դոլար: