Բաքվում ապամոնտաժվել է Մուբարաքի հուշարձանը

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանի իշխանությունները ապամոնտաժել են Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը: Բաքվի Խրդալան արվարձանի «Ադրբեջանա - եգիպտական բարեկամության պուրակից» հուշարձանը հանվել է երեքշաբթի օրը, իսկ պատվանդանին հին եգիպտական ֆիգուր պատկերող արձան է տեղադրվել: