ԱՄՆ-ի նախագահը ողջունում է Բահրեյնում արտակարգ դրության վերացումը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Բահրեյնում արտակարգ դրության ռեժիմի վերացումը:

Այդ կապակցությամբ Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Բահրեյնի թագաժառանգ շեյխ Սալման բին Համադ ալ-Խալիֆային:

Բահրեյնում մարտի 15-ին հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է սահմանված եռամսյա ժամկետից վաղ` հունիսի սկզբին: