ԵՄ-ը կօգնի E.coli-ի բռնկումից տուժած բանջարեղեն արտադրողներին ու վաճառողներին

Եվրամիությունը առաջարկել է առնվազն 150 միլիոն եվրո հատկացնել բանջարեղեն արտադրողներին ու դրա առեւտրով զբաղվողներին, ովքեր տուժել են E.coli վարակի բռնկումից:

Վարակի տարածումը 22 մարդու մահվան պատճառ է դարձել, հիմնականում` Գերմանիայում:

Հայաստանյան մասնագետները հավաստիացնում են, որ Հայաստանում E.coli վարակի դեպքեր չեն գրանցվել: