Այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եզակի հնարավորություն է ստեղծվել, եւ կողմերը չպետք է բաց թողնեն այն, քանի որ այդ հակամարտության այլ լուծում չկա, երեկ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
«Պատերազմը չի հանգեցնի հակամարտության կարգավորման եւ փախստականների վերադարձի: ԱՄՆ-ը, ինչպես եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, նվիրված են հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը», - ANSpress-ի փոխանցմամբ` ասել է Բրադկեն:
Ամերիկացի համանախագահը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը վերահաստատել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ անցած շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ:
Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանից հատելով շփման գիծը, ժամանել են Ղարաբաղ: