ՀՅԴ-ն ողջունում է իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը

Your browser doesn’t support HTML5

Դաշնակցությունը չի խանդում իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երկխոսությանը: Ավելին` ողջունում է նրանց քայլը: Խորհրդարանում այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: