Մրցունակության հիմնադրամի տնօրենի պաշտոնում Բեկոր Փափազյանին կփոխարինի Արման Խաչատրյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ (հիմնադրամի տնօրեն)` սույն թվականի հունիսի 15-ից: Այդ մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր ներկայիս տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: