Թուրքական հրթիռները Ադրբեջանի զինանոցում կհայտնվեն մի քանի ամսից

Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է Ադրբեջանի զինված ուժերից ստացած պատվերների կատարումը: Այդ մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսաքը:

Բայսաքի խոսքերով` արդեն սկսվել է Ադրբեջանի զինուժի համար ռեակտիվ հրթիռների արտադրությունը, եւ արտադրանքի առաջին խմբաքանակը Ադրբեջան կփոխադրվի այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին: